կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երևան-Իջևան ճանապարհին բախվել են 3 մեքենա, կան տուժածներ

Երևան-Իջևան ճանապարհին բախվել են 3 մեքենա, կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում եմ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «Porsche Cayenne» (վարորդ՝ Շ․ Վ․) և «Ford Fusion» (վարորդ` Խ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ճամփեզրին կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Գ. Խ.). «Porsche Cayenne» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի ծառերի մեջ։

«Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Շ․-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան»։

Հնարավոր է սա 1 անձ and ավտոմեքենա նկարն է

Հնարավոր է սա car նկարն է

Հնարավոր է սա 2 people նկարն է

  • Կիսվել: