կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել․ նոր մանրամասներ

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվել․ նոր մանրամասներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Երասխ-Երևան ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարի մասին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին, բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1982 թ.), «Lexus NX300» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ.), «VAZ 2107» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների ուղևորներ Լ․ Մ․-ն (ծնված 1993 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1995 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Դ․ Կ․-ն (ծնված 1993 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Լ․Մ․-ի և Վ․Խ․-ի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Ս․Ա․-ն և Դ․Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: