երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից

Երևան–Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկի վիճակը շարունակվում է գնահատվել բավարար, իսկ մյուս 2-ինը ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժնմունքում` բժիշկների հսկողության տակ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։ Մահացածները ամուսիններ էին, և նրանց անչափահաս երեխան, վնասվածք ստացածները նույնպես իրենց երեխաներն են: 

  • Կիսվել: