կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երեք տարի էրեխուս միայն լսել ենք, չենք տեսել. գերությունից վերադարձած զինծառայողի հայր

Երեք տարի էրեխուս միայն լսել ենք, չենք տեսել. գերությունից վերադարձած զինծառայողի հայր

Ամեն ամիս Կարմիր խաչի միջոցով հեռախոսով խոսել ենք հետը, ի՞նչ կարող էր նա պատմել, թուրքի ձեռքին էր: Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց գերությունից վերադարձած 27-ամյա Նարեկ Կոստանյանի հայրը, որի որդին որդին գերեվարվել է Խծաբերդում:

Հայրը նշեց. «Ես հիմա այնքան ուրախ եմ... երեխուս երկրորդ ծնունդն է: Երեք տարի երեխուն միայն լսել ենք, չենք տեսել: Մենք էդ հույսը ունեինք, որ այս տարի կվերադառնան, մեզ էդ հույսը տվել էին»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ տղաներին այստեղ են բերել հետազոտման:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա եւ հրապարակել վերադարձած գերիների անունները:

  • Կիսվել: