կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երեք ամսական երեխան մահացել է «Մուրացան» ԲԿ տեղափոխելու ճանապարհին․ ՔԿ

Երեք ամսական երեխան մահացել է «Մուրացան» ԲԿ տեղափոխելու ճանապարհին․ ՔԿ

Երևանի Այգեստան թաղամասի տներից մեկից «Մուրացան» բժշկական կենտրոն տեղափոխված 3 ամսական երեխան արդեն մահացած է եղել։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28–ին 3 ամսական երեխան շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն նրան ընդունել են արդեն մահացած վիճակում։ Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ երեխան մինչ այդ առողջական խնդիրներ չի ունեցել։

Աբրահամյանի խոսքով՝ բախնական տվյալներով՝ երեխան թաքնված թոքաբորբ է տարել, արդյունքում արձանագրվել է մահ։ Երեխան մահացել է մինչեւ հիվանդանոց հասնելը:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

  • Կիսվել: