հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեկոյան ժամերին և գիշերը Երևանում սպասվում է անձրև․ մայիսի 21-22-ին տեղումներ չեն լինի

Երեկոյան ժամերին և գիշերը Երևանում սպասվում է անձրև․ մայիսի 21-22-ին տեղումներ չեն լինի

Մայիսի 19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 20-ի, 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: