չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը՝ Ավանեսյանին

Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը՝ Ավանեսյանին

Երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերը շարունակական կլինեն: Այդ մասին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) Armenia-Յունիսեֆ Հայաստանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա Դե Դոմինիչիսը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է հատկապես մանկաբուժական շարժական թիմերի աշխատանքը: Իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված 5000-ից ավելի երեխայի առողջության և սնուցման գնահատում, շուրջ 3000 երեխայի կցագրում համայնքի ԱԱՊ բուժհաստատությունում, հոգեբանական աջակցության ու խորհրդատվության տրամադրում:

Հանդիպմանը մատնանշվել են համագործակցության գերակա ուղղությունները`

  • հոգեկան առողջության պահպանման ծառայությունների հասանելիություն` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով.
  • նորածինների և երեխաների սնուցում.
  • առողջ ապրելակերպի խթանում.
  • իմունիզացիայի ծրագրի աջակցություն.
  • հաճախ հանդիպող հիվանդությունների` հիվանդանոցային վարման ուղեցույցների մշակում և կիրառում։

  • Կիսվել: