ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեկ ամբողջ ոստիկանական համակարգը պարգեւավճարներ է ստացել. Սաղաթելյան

Երեկ ամբողջ ոստիկանական համակարգը պարգեւավճարներ է ստացել. Սաղաթելյան

Երեկ Հայաստանի ողջ ոստիկանական համակարգը պարգեւավճարներ է ստացել, իսկ ամենաագրեսիվները ֆինանսավորվել են նաեւ որոշ օլիգարխների կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 18-ին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա պարզաբանել է, որ խոսքը հայտնի օլիգարխների մասին է, որոնց մասին շատ են խոսել։ Սաղաթելյանը հավաստիացրել է, որ իշխանությունները, մի կողմից, ոստիկաններին պարգեւավճարներ են տալիս, մյուս կողմից՝ սպառնում են նրանց։

«Օլիգարխներին կոչ եմ անում դադարեցնել այդ դավաճաններին ֆինանսավորելը եւ ֆեյքերի ֆաբրիկաներ պահելը։ Իշխանությունները հոգեվարքի մեջ են եւ ամեն ինչ կանեն, որպեսզի անօրինության մեջ ներքաշեն ոստիկանությանը։ Ոստիկանությանը նաեւ կոչ եմ անում չգնալ դրան, քանի որ վաղը Փաշինյանը սաղ քցելու ա ձեր ջեբը, ինչպես արել ա բանակի դեպքում 44-օրյա պատերազմից հետո»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: