հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Էրեբունու թիվ 63 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բացվեց, փոխել ենք նաև տանիքը` տեղադրել ամուր տանիք. Ավինյան (լուսանկարներ)

Էրեբունու թիվ 63 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո բացվեց, փոխել ենք նաև տանիքը` տեղադրել ամուր տանիք. Ավինյան (լուսանկարներ)

Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով մի քանի լուսանկար։

 

«Մեր երեխաների սոցիալիզացիայի առաջին քայլերը սկսվում են մանկապարտեզից, հետևաբար մեր մանկապարտեզները պետք է ապահովեն լավագույն միջավայրը երեխաների համար:

 

Էրեբունի վարչական շրջանում հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 63 մանկապարտեզը, որտեղ բացի շենքի վերանորոգման աշխատանքներից ամբողջությամբ փոխել ենք նաև տանիքը՝ տեղադրելով մետաղական կոնստրուկցիայով ամուր և ապահով տանիք:

 

Այս մանկապարտեզը երկրորդ տուն է շուրջ 150 փոքրիկների համար, ովքեր այսուհետ կհաճախեն ամբողջովին նորոգված և ժամանակակից մանկապարտեզ», - գրել է նա։

Возможно, это изображение 9 человек, ребенок, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение стол и в помещении

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

  

  • Կիսվել: