չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Էրեբունու ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները Վարդաշենի 6-րդ փողոցից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նոր Արմավիր գյուղի 18-ամյա մի բնակչի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունում երիտասարդը խոստովանել է, որ 2019-2020 թվականներին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 6 տներից, տան բակից և խանութից գողություններ է արել։ «Հափշտակել էր կենցաղային իրեր, գունավոր մետաղներ, խանութի ապրանքներ և այլն։ Եվս 3 տնից փորձել էր գողություն անել, բայց իր կամքից անկախ՝ չէր կարողացել։

Հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: