երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի

Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը հուլիսի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Կիսվել: