չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
էրեբունի-Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 06-ը. կա վիրավոր

էրեբունի-Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 06-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser  Prado մակնիշի և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի, ում առաջինը օգնության են հասել Prado-ի վարորդն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները: Վթարի մասին նշված գնդի օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: