ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցվել է հոգեհանգստյան կարգ

Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մատուցվել է հոգեհանգստյան կարգ

Նոյեմբերի 5-ին Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ նահատակների հիշատակին, որին ներկա են եղել գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, հյուպատոսության անձնակազմը, Էրբիլի հայ համայնքի ներկայացուցիչները։
 
Ներկաների կողմից ծաղկեպսակներ են դրվել եկեղեցու բակում տեղադրված խաչքարին։ Անմեղ զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ է տեղի ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի Դհոկի հայկական Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։
 

  • Կիսվել: