ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երբ կլինի անկողմնակալ հանձնաժողով, կգնանք և համապատասխան աջակցություն կցուցաբերենք․ Տիրան Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Երբ կլինի անկողմնակալ հանձնաժողով, կգնանք և համապատասխան աջակցություն կցուցաբերենք․ Տիրան Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին

Երբ կլինի անկողմնակալ հանձնաժողով, կգնանք և համապատասխան աջակցություն կցուցաբերենք. երբ խաղը մի դարպասի վրա է և մի դարպասապահի դիմաց մի թիմ է խաղում, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառ, անկողմնակալ կարող է լինել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու մասին լրագրողի հարցին:

Նա նման իրավիճակում անիմաստ համարեց հանձնաժողովում ինչ-որ գործընթացի մասնակցելը, բայց որոշակի իրավիճակում չբացառեց, որ հրավերի դեպքում կգնա նիստին:

«Եթե ես պետք է գնամ, այնտեղ պարզաբանումներ տամ եւ դա որեւէ իմաստ նպատակ չհետապնդի, հետագա ազդեցություն այդ ամբողջի վրա չունենա, իմ գնալու իմաստը ո՞րն է լինելու»,-ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե ԱԺ-ում իր ներկայացրած փաստերը կօգնեն հասարակությանը պատերազմական իրավիճակի մասին պատկերացում կազմել՝ Տիրան Խաչատրյանը հայտնեց, որ չի օգնի, քանի որ իր տված տեղեկությունները չեն հրապարակվի:

  • Կիսվել: