շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք

Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք

Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
 
Նախօրեին ԵՄ առաքելությունը X–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում են նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն մեկ ժամ անց խմբագրվել էր գրառումը։
 
«Sputnik Արմենիա»-ի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։
 
Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։
 
«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», - ասել է բնակիչներից մեկը:

  • Կիսվել: