երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է հիշատակի եւ խոնարհման միջոցառումը՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է հիշատակի եւ խոնարհման միջոցառումը՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնարկել է հիշատակի եւ խոնարհման միջոցառումը՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով, որը կտևի 1,5 ժամ։

Հարթակ են դուրս գալու 94 հոգի, նրանցից ոչ բոլորն են բեմի մարդ. բժիշկներ, սպորտսմեններ կան, որոնք երգելու են եւ ասմունքեն։ Երգերի տեւողությունը կլինի մեկուկես, իսկ ասմունքը կես րոպե։

Ելույթներից հետո բոլորը իրենց ձեռքի լույսը կկախեն Կենաց ծառից՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» կարգախոսը ասելով, որպես միասնականության եւ վերածննդի խորհրդանիշ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում նույնպես տեղի էր ունեցել խոնարհման երեկո, որի ընթացքում երգել էր նաեւ Դավիթ Ամալյանը։

  • Կիսվել: