ԵՊԲՀ-ն հետխորհրդային տարածաշրջանի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է. Oncodaily
Հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։
Այս մասին հայտնել է oncodaily.com-ը։
Այս գնահատականը հիմնված է մեծածավալ հետազոտության վրա, որի ընթացքում վերլուծության է ենթարկվել ողջ հետխորհրդային տարածաշրջանի բժշկական համալսարանների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետներ ունեցող համալսարանների գեներացրած գիտական արդյունքը։
Այն չափվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների միջոցով։
Արագ աճող համալսարանների ցանկում ԵՊԲՀ-ին հաջորդում են Լատվիայի համալսարանը, Սամարայի պետական բժշկական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Նովոսիբիրսկի պետական համալսարանը և Վիլնյուսի համալսարանը։