երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Էնքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես ինձ ասում ես՝ Տեր հայր, ցուցարարներին՝ լակո՞տ, հայելի պահիր քո մոտ. Սրբազանը՝ ոստիկանապետին

Էնքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես ինձ ասում ես՝ Տեր հայր, ցուցարարներին՝ լակո՞տ, հայելի պահիր քո մոտ. Սրբազանը՝ ոստիկանապետին

Մի  սերժանտ էլ կա մեջներս, ենթասպա, Արամ Հովհաննիսյանա անունը, ենթասպա երևի, մեծ փորով, ջանով կոլոտ, դա ներկայացնում է ոստիկանությունը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։   

«Աշխարհում նման ձևով ոստիկանապետ գոյություն չունի։ Զինվորներդ ինչ պետք է սովորեն քեզանից։ Քո ֆիզիկական վիճակը, ամեն բան խոսում է քո մասին, թե ինչքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես, ինձ ասում ես՝ Տեր հայր, ցուցարարներին՝ լակո՞տ։ Հայելի պահիր քո մոտ։ Կողքովդ անցել եմ, մի բառ շշնջայիր, չե՛ս կարող, քո տերերն էլ չեն կարող»,-ասաց նա։

  • Կիսվել: