ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԵՆԲ-ի հետ համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար. Դավիթ Խուդաթյան

ԵՆԲ-ի հետ համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան պետական հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության վարկային գործառնությունների բաժնի ղեկավար Մատեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ԵՆԲ-ն առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացման գործընթացում և համագործակցությունն առանցքային է Հայաստանի համար։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու առկա համագործակցության շրջանակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային, ճանապարհաշինության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։

  • Կիսվել: