շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2020
ԵՄ թարմացված ցանկում Վրաստանը մնում է ճամորդության համար անվտանգ երկիր

ԵՄ թարմացված ցանկում Վրաստանը մնում է ճամորդության համար անվտանգ երկիր

Եվրամիությունը թարմացրել է ճամփորդության համար անվտանգ երկրների ցանկը: Նոր ցանկից դուրս է մնացել Ալժիրը:

1tv.ge-ի փոխանցմամբ, Եվրամիության խորհրդի որոշմամբ, անվտանգ երկրների ցանկում են մնում Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը և Ուրուգվայը:

Եվրամիության կողմից անվտանգ երկրների ցանկում ընդգրկված է նաև Չինաստանը, սակայն Չինաստանի հետ երթևեկությունը Եվրամիության ուղղությամբ կվերականգնվի այն բանից հետո, երբ սահմանները բացելու որոշում կկայացնի նաև Չինաստանը:

  • Կիսվել: