չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ-ն Հայաստանին 32 մլն եվրոյի դրամաշնորհ կտա. 337 դպրոցներում լաբորատորիաներ կստեղծվեն

ԵՄ-ն Հայաստանին 32 մլն եվրոյի դրամաշնորհ կտա. 337 դպրոցներում լաբորատորիաներ կստեղծվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիտում հավանություն տվեց  Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի դրամաշնորհ 32 մլն եվրոյի չափով, որից բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո եւ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը՝ 2.7 մլն եվրո:

Հայաստանի կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:

Այդ գումարով Արարատի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բոլոր եւ Սյունիքի մարզի 13 դպրոցներում պետք է կառուցվեն լաբորատորիաներ, խոսքն ընդհանուր 337 դպրոցի մասին է։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այդ դպրոցները հնարավորություն կունենան ունենալ լաբորատորիաներ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ, ինչպես նաեւ այդ դպրոցների ուսուցիչները կվերապատրաստվեն լաբորատորիաների գործարկման եւ լաբորատոր  սարքերի գործարկման ուղղություններով, նաեւ  հատուկ  վերապատրաստում կստանան բնագիտական առարկաները նոր մեթոդներով դասավանդելու ուղղությամբ, որը հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակներում է:

«Մյուս ուղղությունը, ըստ նխարարի ուղղված է Սյունիքի մարզում կրթական  որակյալ ծառայության հասանելիության ծրագրին աջակցությանը: Աջակցությունը նախատեսում է Կապան խոշորացված համայնքում կրթահամալիրների կռուցման գործընթացին եւ նոր գույքով հաեգեցմանը: Իհարկե, խոսքը նաեւ լաբորատորիաների մասին է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ ծրագրի շահառու կլինեն շուրջ 337 դպրոց»:

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի հետ մեկ այլ ծրագրի շրջանակներում Գորիս եւ Կապան խոշորացված հմայնքներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ ստեղծվում են սմարթ կենտրոններ, որոնք կդառնան այս տարածաշրջանում  որակյալ կրթական համակարգի ոչ ֆորմալ կրթության բաղադրիչը:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։

Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների դասավանդման և ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը՝ գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:

Ծրագիրը միտված է՝ ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը և բարելավվելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչև 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

  • Կիսվել: