կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԵՄ-ն դատապարտում է ԼՂ-ում շփման գծում եւ այլ կետերում էսկալացիան

ԵՄ-ն դատապարտում է ԼՂ-ում շփման գծում եւ այլ կետերում էսկալացիան

ԵՄ-ն դատապարտում է ԼՂ-ում շփման գծում եւ այլ կետերում էսկալացիան։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագետության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն ցավում է հակամարտության սրման հետեւանքով մարդկային զոհերի համար։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի ելքի համար։

Բռնությունը պետք է դադարեցվի, որպեսզի բարենպաստ միջավայր ստեղծվի խաղաղության եւ կարգավորման բանակցությունների համար: Համաձայնեցված արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի անկեղծ նվիրվածությունը»,-ասել է Բորելը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: