չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավոր են զիջում առաջատարներին

Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են ելույթները Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում։

3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել 4 շախմատիստուհիներ։ Էլինա Դանիելյանը հաղթել է Բուլղարիայի ներկայացուցչին, Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի ներկայացուցչին, Պոլինա Կոբակը պարտության է մատնել ադրբեջանցի Թուրկան Մամեդյարովային, իսկ Սուսաննա Գաբոյանը տարել է առաջին հաղթանակը մակեդոնացի շախմատիստուհու նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ 3-րդ տուրը հաջող չի դասավորվել Մարիամ Մկրտչյանի համար, որն առաջին պարտությունն է կրել Լեհաստանի ներկայացուցչից: Մարիամը մինչ այս երկու անընդմեջ հաղթանակ էր տարել։

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2,5-ական միավոր և հետապնդում են առաջատարներին։ Պոլինա Կոբակն ու Մարիամ Մկրտչյանը վաստակել են 2-ական միավոր, Սուսաննա Գաբոյանն ու Աննա Սարգսյանը՝ 1,5-ական միավոր:

  • Կիսվել: