շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Էլեկտրական մեքենաների ներմուծմանն առնչվող նոր նախագիծ է ներկայացվել

Էլեկտրական մեքենաների ներմուծմանն առնչվող նոր նախագիծ է ներկայացվել

Էլեկտրական մեքենաների ներմուծմանն առնչվող նոր նախագիծ է ներկայացվել; Այս մասին հայտնելլ է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը կերկարացվի 2026թ. հունվարի 1-ից մինչև 2028թ. հունվարի 1-ը այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։

Սա շատ կարևոր նախագիծ է, որը կապահովի՝
ավտոմոբիլային շուկայում առկա դրական տենդենցների պահպանումը՝ շրջակա միջավայրի համար ավելի անվտանգ մեքենաների ներկրումների բարձրացումով և ընդհանուր ավտոպարկի թարմացումով,

գիշերային ժամերին արտադրվող ավելցուկային էլեկտրաէներգիայի սպառումը,
մեր երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, քանի որ ի տարբերություն բենզինի, դիզելի և գազի, մենք ունենք էլեկտրաէներգիայի սեփակա արտադրություն։

Հուսով եմ հանրային քննարկումից հետո նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և կընդունվի մեր կողմից։

Նախագիծը՝ այստեղ

  • Կիսվել: