ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են գյուղատնտեսության, պետական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են գյուղատնտեսության, պետական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր

Մարտի13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
 
Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

  • Կիսվել: