կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին ընդունած  Հայաստանի իշխանությունների համար

ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին ընդունած Հայաստանի իշխանությունների համար

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Եվրախորհրդի մաս), ելնելով ղարաբաղցի հայերին աջակցելու իր հանձնառությունից, սկսել է դրամաշնորհային սխեմա՝ աջակցելու Հայաստանում Ղարաբաղից փախստականներին ընդունող տեղական իշխանություններին: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից:

Նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։

Հայաստանի տեղական իշխանությունները կարող են դիմել դրամաշնորհների՝ փախստականներին աջակցելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթության, բնակարանային, զբաղվածության և ինտեգրման հետ կապված խնդիրների հաղթահարման ծրագրեր իրականացնելու համար:

Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 12-ն է։ Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կայքում։

 

  • Կիսվել: