Էջմիածնում դաժանաբար ծեծի ենթարկված 22-ամյա տղան մшհացավ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան քիչ առաջ մահացել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 24-ի գիշերը խմբակային ծեծկռտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վիրավորում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանն է, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, և նրա հարևանի որդին, որը բանակից նոր էր զորացրվել։
Այս ցավալի դեպքից անցել են օրեր, և մինչ օրս գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:
ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ տղային հարվածում ու գցում գետնին։
Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ դեպքի վայրում եւս մեկ տեսախցիկ կա, որը իրավապահներին են տվել ու հայտնել, որ, իբր, կայծակից այն վնասվել է: Անգիտակից վիճակում գտնվող տղայի հարազատները կոնկրետ անուներ են տալիս, սակայն իրավապահները որեւէ գործողության չեն դիմում: Միջադեպի հետեւանքով ծեծի ենթարկվածները եւս չեն խոսում, միգուցե նրանց վախեցրել են:
Փաստ է մեկ բան, որ 22-ամյա տղային հասցրել են անգիտակից վիճակի եւ մինչ օրս որեւէ անձ չկա։ Հարց է առաջանում՝ ինչով են զբաղված ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, գնդապետ Ասքանազ Դավթյանը, Արմավիրի ոստիկանապետ Վոլոդյա Գեւորգյանը, Արմավիր մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ինչու չի բացահայտվում հանցագործությունը, միգուցե պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն կոնկրետ անձանց փրկել:
ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչ քրեական վարույթ կա դեպքով եւ ինչ է անում կամ արել նախաքննական մարմինը։ Քննչական կոմիտեից խոստացան առաջիկայում պատասխանել։