ուրբաթ, օգոստոս 19
19 / 8 / 2022
Էջմիածնի 45-ամյա բնակիչը 26-ամյա աղջկա պայուսակից հեռախոս է գողացել

Էջմիածնի 45-ամյա բնակիչը 26-ամյա աղջկա պայուսակից հեռախոս է գողացել

Հունիսի 24-ին ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր բջջային հեռախոսը:

Էրեբունու քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, միկրոավտոբուսում 26-ամյա աղջկա պայուսակից բջջային հեռախոսը գողացել է Էջմիածին քաղաքի 45-ամյա բնակիչը:

Նա հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: