ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Էջմիածին քաղաքում ավտոտնակ է այրվել. տուժածներ չկան

Էջմիածին քաղաքում ավտոտնակ է այրվել. տուժածներ չկան

Փետրվարի 19-ին, ժամը 16։20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 3 շենքի դիմաց ավտոտնակ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 16:53-ին: Այրվել է ավտոտնակը՝ մոտ 40 քմ և ներսում կուտակած կենցաղային իրեր:

 

  • Կիսվել: