ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էջմիածին քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

Էջմիածին քաղաքի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ, 8-րդ, 9-րդ թաղամասերի և Կարենիս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի, Կարճիկյան, Մատրոսովի, Պիոներական, Մ.Մեխակյան, Հ. Ավետիսյան փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: