երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եղվարդում վրաերթի ենթարկված ամուսիններից 56-ամյա կինը օրեր անց հիվանդանոցում մահացավ

Եղվարդում վրաերթի ենթարկված ամուսիններից 56-ամյա կինը օրեր անց հիվանդանոցում մահացավ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 22-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համեստ Գ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Եղվարդ քաղաքի հիվանդանցից, որտեղ տեղափոխվել էր Եղվարդ քաղաքում 28-ամյա Դավիթ Հ-ի կողմից վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով 59-ամյա Գրիգոր Գ-ի հետ վրաերթի ենթարկվելուց հետո։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 46-ամյա Համեստ Գ.-ին և  59-ամյա Գրիգոր Գ.-ին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չէր դիմել, իսկ վրաերթի ենթարկավծները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Մինչ նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը դեպքի վայրի զննություն էին կատարում, պարզվել էր, որ Կոտայքի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի փաստով քննություն պետք է անցկացնի Հայաստանի քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժինը, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում:

Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Նաիրիի բաժին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: