շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եղվարդում ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հայտնվել դաշտում

Եղվարդում ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և հայտնվել դաշտում

Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ա.Գ.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները, վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: