երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եղիսաբեթ Երկրորդը գիշերն անցկացրել է հիվանդանոցում

Եղիսաբեթ Երկրորդը գիշերն անցկացրել է հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գիշերը հիվանդանոցում է անցկացրել միայն օրվա ուշ ժամ լինելու պատճառով, ինչը խանգարել  նրան տուն վերադառնալ: Այդ մասին հաղորդել  Sun թերթը:

Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հաղորդել էր, որ Եղիսաբեթ Երկրորդը հիվանդանոց էր գնացել հոկտեմբերի 20-ին, իսկ հոկտեմբերի 21-ին վերադարձել է Վինձորի դղյակ: Եղիսաբեթ Երկրորդը Լոնդոնի կենտրոնում գտնվող Էդվարդ Յոթերորդ թագավորի մասնավոր կլինիկա էր այցելել բժիշկների խորհրդով՝ հետազոտություն անցնելու համար: Թերթի տեղեկատվության համաձայն, 95-ամյա թագուհին գիշերը հիվանդանոցում է մնացել, քանի որ նրա օգնականները չեն ցանկացել Վինձոր վերադառնալ այդ ուշ ժամին:

Ինչպես նշում է հրատարակությունը, թագուհին վերջին անգամ գիշերը հիվանդանոցում է անցկացրել 2013 թվականին, երբ տառապում էր գաստրոԷնտերիտից: Վերջին 40 տարվա ընթացքում Եղիսաբեթ Երկրորդը հիվանդանոցում է եղել ընդամենը հինգ անգամ:

Եղիսաբեթ Երկրորդի այցելությունը կլինիկա նախորդել էր Հյուսիսային Իռլանդիա ուղեւորության չեղարկմանը, որից նա հրաժարվել էր բժիշկների հանձնարարությամբ: Սակայն թագուհու շրջապատում կարծում են, որ նա կկարողանա այցելել կլիմայի գագաթնաժողովին, որը շոտլանդական Գլազգոյում տեղի է ունենալու նոյեմբերի սկզբին, ասվում է նյութի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: