երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Եղևնիները կտեղափոխվեն վերամշակման. վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ

Եղևնիները կտեղափոխվեն վերամշակման. վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ

Բնության պահպանության նպատակով եղևնիները աղբավայր տեղափոխվելու փոխարեն վերամշակվեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը։ 

Բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են վայրեր, որտեղ մինչև հունվարի 15-ը մեր համաքաղաքացիները կարող են տեղափոխել Ամանորի եղևնիները: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դրանք կվերամշակի՝ ստանալով ագրոծածկ (ցանքածածկ):

Ստորև ներկայացված են հասցեները՝

- Կենտրոն  վարչական շրջան (Խանջյան փողոց, 6/2 պոմպակայան)

- Նորք-Մարաշ վարչական շրջան (Արմենակ Արմենակյան փողոց, 272 շենք)

- Արաբկիր վարչական շրջան (Վ.Դավթյանի անվան զբոսայգի, «Նոր Արաբկիր» զբոսայգի, Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգի)

- Շենգավիթ վարչական շրջան (Կոմիտասի անվան զբոսայգի, «Շողակաթ» հեռուստաընկերությանը հարող պուրակ)

- Նոր Նորք վարչական շրջան (Ֆր․Նանսենի անվան զբոսայգի՝ Գայի արձանի հետնամաս, Միկոյան փողոցի զբոսայգի)

- Ավան վարչական շրջան (Ավ․ Իսահակյան զբոսայգի, Ընտանեկան զբոսայգի)

- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան («Հաղթանակ» զբոսայգի, Մ. Ավետիսյան պուրակ)

- Դավթաշեն վարչական շրջան (Կաղնուտի այգի, Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ)

- Աջափնյակ վարչական շրջան (Ազատամարտիկների այգի, «Արմենիա» ԲԿ-ի դիմացի զբոսայգի)

- Էրեբունի վարչական շրջան (Ազատամարտիկների փողոցի այգի (Մանկական այգի), Սմարթ այգի (Էրեբունի թանգարանի դիմաց))

- Նուբարաշեն վարչական շրջան (Նուբարաշեն 9 փողոցի այգի)

- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (Երիտասարդական այգի, Վ․Զատիկյանի անվան զբոսայգի)

  • Կիսվել: