երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Եղեգնաձորում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 37.7 տոկոսը

Եղեգնաձորում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 37.7 տոկոսը

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում այսօր անցկացվում են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ: 

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է ընտրողների 37.7 տոկոսը կամ 5469 քաղաքացի:

ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ արտառոց խախտման մասին որևէ փաստ հայտնի չէ: «Մեկ խախտում նկատվել է Վայք համայնքում. ընտրողը քվեարկությունը բաց է իրականացրել: Դրանով արդեն իրավապահ մարմիններն են զբաղվում»,- ասաց նա:

Սիլվա Մարկոսյանը նշեց, որ ընտրողների ակտիվությունը տարբեր համայնքներում տարբեր է՝ Ջերմուկում մասնակցությունն ավելի բարձր է, քան Եղեգնաձորում՝ մոտ 44 տոկոս: Վայք համայնքում գրանցվել է մասնակցության 54 տոկոս: 

 

  • Կիսվել: