ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը Ռուբեն Գրդզելյանն է. ոստիկանները հայտնաբերել են նրան ու հրազենը

Երեկ Երևանում ինքնաձիգից անկանոն կրակոցներ արձակողը Ռուբեն Գրդզելյանն է. ոստիկանները հայտնաբերել են նրան ու հրազենը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ   Սևան Նազարյանի  որոշմամբ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է  երեկ ՝ հունիսի 21-ին, Երևանում  Այգեստան 9 փողոցում տեղի ունեցած կրակոցների փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված կրակոցները արձակելու կասկածանքով ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ,  ոստիկանության կենտրոնական բաժնի և քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել  են կրակողի ինքնությունը, այնուհետև նրա հետ անցկացրած բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայանում է  ոստիկաններին իսկ հետո արդեն բացատրական աշխատնքների արդյունքում ներկայացնում է  հանցագործության գործիք հրազենը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ռուբեն Գրդզելյանն է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին  կրակոցներ էին հնչել Երևանում: ժամը  21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ  Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին  հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ  են հնչել:

ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության  բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Դեպքի վայրում զննություն էր կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Սևան Նազարյանը:

Տեղում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու  ուղղությամբ: 

  • Կիսվել: