ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ե՞րբ է շինարարը վերջիվերջո ավարտին հասցնելու իր գործը. Հայկ Դեմոյանը՝ քաղաքապետարանին

Ե՞րբ է շինարարը վերջիվերջո ավարտին հասցնելու իր գործը. Հայկ Դեմոյանը՝ քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետարան, արդեն յոթ ամիս է որևէ շինարարական աշխատանք չի տարվում քաղաքապետարանից ընդամենը 50 մ հեռավորության վրա գտնվող ու ավերակների վերածված այս դպրոցի շենքի վերանորոգման ուղղությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՑԵղասպանության թանգարանի նախկին տնօրեն, Երևանի ավագանու նախկին անդամ Հայկ Դեմոյանը:

Նա նաեւ նշել է. «Շրջական շենքերի բնակիչները կարող են հաստատել, թե փոշու ինչ խմբաքանակ են ստիպված շնչում ու մաքրում ամեն օր՝ այս տեսարանի պատճառով։ Դրան ավելանում է նաև երեկոյան ժամերին պահակի ինքնաշեն տնակից տարածվող զանազան իրերի այրման անախորժելի բույրը։

Հիմա հարց․ արդյո՞ք չի խախտվել աշխատանքների իրականացման ժամանակացույցը և ե՞րբ է շինարարը վերջիվերջո ավարտին հասցնելու իր գործը՝ Երևանի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ այսպիսի տեսարան չունենալու համար»։

  • Կիսվել: