հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ձորն ընկած ավտոբուսից տուժած քաղաքացիները 24-ն են․ հայտնի է զոհի ինքնությունը

Ձորն ընկած ավտոբուսից տուժած քաղաքացիները 24-ն են․ հայտնի է զոհի ինքնությունը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է:

  • Կիսվել: