երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ձորամուտ-Գոգավան ավտոճանապարհին այրվում է անասնակերի պահեստ՝ ներսում մոտ 2000 հակ անասնակեր

Ձորամուտ-Գոգավան ավտոճանապարհին այրվում է անասնակերի պահեստ՝ ներսում մոտ 2000 հակ անասնակեր

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12։07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ-Գոգավան ավտոճանապարհին այրվում է անասնակերի պահեստ՝ ներսում մոտ 2000 հակ անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տաշիր-Ձորամուտ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին այրվում են անասնակերի պահեստ (մոտ 1000 քմ) և ներսում պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 20։15-ին: Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 300 քմ) և պահեստավորած մոտ 850 հակ անասնակերը:

  • Կիսվել: