երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձորագյուղ գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Ձորագյուղ գյուղում այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 18:20-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 7 բնակիչ։

  • Կիսվել: