երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է. Գերմանիայի ՆԳՆ

Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը ՌԴ-ի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է. Գերմանիայի ՆԳՆ

Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը, տեղեկացնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը ռուսական ներգրավվածության վերաբերյալ եզրակացության է հանգել՝ վերլուծելով դիվերսիայի փորձի ժամանակ կիրառված տեխնոլոգիաները և այլ տեղեկություններ, այդ թվում՝ հետախուզական տվյալները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհան Վադեֆուլն էլ հայտարարել է, որ ի պատասխան դիվերսիայի փորձի՝ Գերմանիան փակում է Բոննում Ռուսաստանի հյուպատոսությունը և Բեռլինում գտնվող «Ռուսական տունը»՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված մի մեծ շինություն, որը վաղուց կասկածվում էր լրտեսական գործունեության մեջ ներգրավված լինելու համար։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անմիջապես արձագանքել է Գերմանիայի կառավարության հայտարարությանը՝ վստահեցնելով, որ Եվրոպական միությունը համերաշխ է եղել և շարունակում է համերաշխ մնալ Գերմանիայի հետ։ Նա հավելել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարներն առաջիկա հանդիպմանը կքննարկեն, թե ինչպես արձագանքել Ռուսաստանի այդ գործողություններին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Դաշինքի անունից նույնպես հանդես է եկել համերաշխության նմանատիպ հայտարարությամբ։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Լայպցիգի «Հալլե» օդանավակայանի թռիչքուղիներից մեկի մոտ հայտնաբերվել էր պայթուցիկ սարքով հագեցած անօդաչու թռչող սարք։ Այն վնասազերծվել էր պայթուցիկ սարքերի վնասազերծման ռոբոտի միջոցով։

  • Կիսվել: