ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ին պատասխան հարվածներ հասցնելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԻՀՊԿ-ն, սկսել է պատասխանել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԻՀՊԿ-ի քաջարի զինվորները սկսել են պատասխան գործողություններ, որոնք ագրեսորներին կստիպեն զղջալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանին։
Տեսանյութը՝ այստեղ:



