ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ձեռնարկությունների ինկուբատորը» և «Սայհաբ Հայաստանը» կիբեռանվտանգության մրցույթ կանցկացնեն․ ինչպե՞ս մասնակցել մրցույթին

«Ձեռնարկությունների ինկուբատորը» և «Սայհաբ Հայաստանը» կիբեռանվտանգության մրցույթ կանցկացնեն․ ինչպե՞ս մասնակցել մրցույթին

Նոյեմբերի 17-18-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և «Սայհաբ Հայաստան» նախաձեռնությունը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացնեն կիբեռանվտանգության Capture the Flag 2023 ամենամյա մրցույթը:

Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները կրթական վարժությունների և առաջադրանքների միջոցով պետք է ապահովեն համակարգչի անվտանգությունը, ինչպես նաև իրականացնեն և արձագանքեն այնպիսի կիբեռհարձակումների, որոնք կարող են պատահել իրական կյանքում:

Մրցույթին կարելի է դիմել՝ լրացնելով առցանց հայտը այստեղ։

Մրցույթի անցկացման վայրը՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն (հասցեն՝ Երևան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ)։

  • Կիսվել: