երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Սյունիքի նախկին մարզպետի որդու մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կապտուկներ

Ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Սյունիքի նախկին մարզպետի որդու մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են կապտուկներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածերի պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին է, կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: