կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Դվին» հյուրանոցի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Lexus-ը, Mitsubishi-ն, Volkwagen-ը և Opel-ը

«Դվին» հյուրանոցի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը, Lexus-ը, Mitsubishi-ն, Volkwagen-ը և Opel-ը

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Range Rover Sport, Mercedes S560, Lexus GX 460, Volkwagen Jetta, Mitsubishi Pajero և Opel  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագողը հայտնում է, որ մի քանի ավտոմեքենաներ եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: