չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Դուք էլ եք խնջույքներ անում, Ձեր խմբակցությունն էլ է խնջույքներ անում, լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Դուք էլ եք խնջույքներ անում, Ձեր խմբակցությունն էլ է խնջույքներ անում, լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք. Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի պնդմանը, թե հազարավոր ընտանիքներ Հայաստանում խնջույքներ չեն անում, ասաց. ՛՛Ինձ թվում է՝ դուք Հայաստանից կտրված եք, որովհետեւ այսօր որեւէ ռեստորանում հարսանիք անելու համար պետք է 3-6 ամիս առաջ հերթագրվել. Բա ո՞վ է անում այդ խնջույքները՛՛:

Դիմելով պատգամավորին՝ նա հավելեց. ՛՛Դուք էլ եք խնջույքներ անում, Ձեր խմբակցությունն էլ է խնջույքներ անում: Լավ էլ քեֆ եք անում, ուրախանում եք: Ասենք, էդ ի՞նչ ասելու բան է, որ խնջույք չեք անում: Ուզում եք ենթատեքստով ամոթանք տալ այն մարդկանց, որ ծնունդ, կնունք կամ հարսանի՞ք են անում՛՛:

  • Կիսվել: