Դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից․ Արայիկ Հարությունյան
Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք մեր հզոր մշակույթին: Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնեկով, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։
«Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից:
Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն:
Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք մեր հզոր մշակույթին: Մենք այդ հարցում ձեզ աջակցում ենք:
Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ https://bit.ly/2QfibBM»: