երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, որն Անկարա է ժամանել դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացման ուղղությամբ Թուրքիայի նախապատրաստական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Նա նաև հույս է հայտնել, որ հանդիպումը դրական արդյունքներ կբերի։

Թուրքիայի նախագահը նշել է, որ գագաթնաժողովում կարևոր է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ հավաքական պաշտպանությունից մինչև դաշնակիցների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Ըստ Էրդողանի՝ Պաշտպանական արդյունաբերության ֆորումը, որը կանցկացվի գագաթնաժողովի շրջանակում, ևս լինելու է ուշադրության կենտրոնում։

  • Կիսվել: