երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են «Fly One Armenia»-ի ինքնաթիռի վայրէջքը

Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են «Fly One Armenia»-ի ինքնաթիռի վայրէջքը

«Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը հայտնել է Դուբայի ավիացիոն իշխանության կողմից հայկական ինքնաթիռի վայրէջքի արգելքի մասին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի Դուբայի "Ալ- Մաքթում " օդանավակայանում։ Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։

Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։
Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի "Ալ- Մաքթում " և Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։
 
Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով՛՛:

  • Կիսվել: