շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դպրոցների կառավարման կարգը կփոխվի

Դպրոցների կառավարման կարգը կփոխվի

Հայաստանում դպրոցների կառավարման կարգը շուտով փոփոխության կենթարկվի: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Դպրոցների կառավարման մոդելի փոփոխությունը կառավարությունում է, քննարկվում է: Շուտով կառավարման կարգը փոփոխության կենթարկվի: Բացի այդ, ռազմավարությամբ էլ սահմանած է, որ մենք ունենալու ենք խոշորացված դպրոցային ցանցեր, որտեղ կլինի մեկ միասնական մեծ խորհուրդ: Եվ կարծում եմ՝ մենք կձերբազատվենք խնդրից, որ ստիպված են լինում հազարավոր ներկայացուցիչներ գործուղվել խորհուրդներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ խորհուրդները նախկինում եղել են քաղաքական ուժի կամ ուժերի վերահսկողության տակ, հետևաբար նրանց նշանակած անդամներն էլ վերահսկվել, կառավարվել են: Եվ հիմա այդ համակարգը կփովի, կգնա խոշորացման, կլինեն վերապատրաստումներ:

  • Կիսվել: